Ինչո՞ւ ֆուտբոլասերները Երեւանում չեն կարողացել ներկա լինել Իսպանիա – Իտալիա խաղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի Մ19 առաջնության 3-րդ տուրի Իսպանիա – Իտալիա հանդիպումը դժգոհության ալիք էր առաջացրել ֆուտբոլասերների մոտ: Պատճառն այն է, որ երկրպագուների մեծ մասը, այդ թվում Իտալիայից ժամանակ, չեն կարողացել խաղի տոմս գնել եւ ներկա լինել հանդիպմանը:
«Ա1+»-ը այդ հարցը պարզաբանելու համար դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանին:
«Ինչպես գիտեք, Իսպանիա – Իտալիա խաղը նշանակված էր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որի տարողունակությունը փոքր է: Խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ դրա ժամանակ պետք է որոշվեր կիսաեզրափակիչի մասնակիցներից մեկը: Այդ իսկ պատճառով տոմսերը նախապես սպառվել էին», - պարզաբանեց ՀՖՖ պատասխանատուն:
Հայկ Կարապետյանը հավելեց, որ խմբային փուլի մնացած հանդիպումների ժամանակ տոմսերի հետ կապված խնդիրներ չեն եղել: Նա ասաց, որ կիսաեզրափակիչ հանդիպումների տոմսերը վաճառքում են լինելու վաղը, հուլիսի 23-ին, ժամը 12:00-ից: Պորտուգալիա - Իռլանդիա խաղի տոմսերը վաճառվելու են «Բանանց» մարզադաշտում, իսկ Ֆրանսիա - Իսպանիա հանդիպմանը՝ «Հանրապետական» մարզադաշտում:
Եզրափակիչ խաղի տոմսերի վաճառքը կսկսվի հուլիսի 26-ին:
Ի դեպ, ամերիկահայ մի կին հույս հայտնեց. որ կկարողանա հեշտությամբ այդ խաղի տոմսերը գնել եւ չի կրկնվի նախորդ խաղի տոմսը գտնելու պատմությունը։
Իսպանիա – Իտալիա խաղի տոմսերը գնելու համար, իր բառերով, ստիպված է եղել մոտ 7000 դրամ տաքսու գումար ծախսեր՝ մինչեւ պարզել է՝ որտեղ են վաճառում։