Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Մակարյան
A A
Տնտեսություն

Ինչու պետք է շվեյցարացին, ամերիկացին ցանկանա գալ Հայաստան (տեսանյութ)

«Երբ  խոսում ենք  տնտեսական փոփոխությունների  մասին, պետք է հաշվի առնել,  թե որքան նախապատրաստական ժամանակ ունեինք և արդյոք պետական մարմինները տիրապետում էին այնքան, որքան անհրաժեշտ է տնտեսական իրավիճակին: Այս առոմով կդժվարանամ պատասխանել տնտեսական հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ »,-ասում է  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Գագիկ Մակարյանը նշում է, որ կան որոշակի դժգոհություններ: Դրանցից մեկը ըստ էության այն է, որ  պետական պաշտոնյաների գերակշռող մասը իրենց գերատեսչություններում չեն կարողանում ստեղծել մոտիվացված աշխատանքային միջավայր, մեկ այլ դժգոհություն էլ այն է, որ Ազգային Ժողովը նոր է և այնտեղ հիմնականում երիտասարդներ են, որն էլ հանգեցրել է նրան, որ ԱԺ-ը իր օպոնենտային դերակատարությամբ դեռևս ունի կարգավորման խնդիր:

 Գործատուների միության նախագահի խոսքով միայն ներդրումների առումով  է  որոշակի ակտիվություն  նկատվում, սակայն  ներդրումներ իրականացնողներն էլ հայկական ծագում ունեցողներն են։

 «Տնտեսական հեղափոխության համար ներդրումները շատ  կարևոր են և այդ առումով պետք է հաշվի առնել, թե մենք մյուս զարգացած երկրների համեմատ ինչ առավելություններ ունենք, և թե ինչու պետք է շվեյցարացին, ամերիկացին ցանկանա գալ Հայաստան»,-ասաց նա՛

Գագիկ Մակարյանը  նաեւ  անդրադարձավ նաեւ Քաղաքացու օրվան։

«124 մլն դրամի ծախսելու մասին ես տեղյակ չեմ, իհարկե կարելի էր այդ գումարով մարդկանց տներ տալ, կարիքավորներին օգնել բեռը զիջել, տույժ տուգանքներ մեղմացնել,  բայց երևի  կառավարության համար ավելի տեսանելի է օրը ամրագրելը»,-ասաց նա։