Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-29_16-51-01
A A
Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

 

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը: