Բացել լրահոսը Փակել լրահոսը
874399964_18159946672545845_3136032938954046426_n
A A
Պաշտոնական

COP17-ի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի օգնականի հետ

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը, բանակցությունների ընթացքը և Կողմերի միջև համաձայնության հասնելու հնարավորությունները։
 
Կարևորվել են կառուցողական երկխոսությունը, փոխըմբռնման ամրապնդումը և համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու ուղղությամբ։
 
COP17-ի նախագահը վերահաստատել է Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու Կողմերի միջև համաձայնության ձևավորմանն ու համաժողովի արդյունավետ ավարտին։