A
A
Քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ինստիտուցիոնալ և գործառութային վերափոխման հայեցակարգը։
Հայեցակարգը ներառում է՝
- մասնավոր կատարման սահմանափակ ներդրում,
- գործառութային մասնագիտացում,
- թվային փոխակերպումներ,
- նյութատեխնիկական ապահովման բարելավում և այլ ուղղություններ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկվող բարեփոխումները, որոնք միտված են Ծառայության գործունեության կատարելագործմանը, առկա խնդիրների լուծմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։