A
A
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական կապերի խորացումը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված միջխորհրդարանական կապերի առնչությամբ՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և համագործակցությունը շարունակաբար զարգացնելու կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման նոր հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ։