Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչումներ ու պարգեւներ

Պաշտոնական

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի Բաղմանյանին եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Զավենի Փայտյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին։

***

Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ հրամանգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Լյովայի Պողոսյանին եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Հենզրիկի Կարապետյանին:

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին:

***

ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են'

Աշոտ Աղվանի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Աշոտ Անդրանիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են'

Ատոմ Սուրենի ՀԱԿՈԲՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ

Էդուարդ Աշոտի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ:

***

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, մայոր Վիրաբ Յուրիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Ալբերտի ՉԱՎՈՒՇՅԱՆԻՆ Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: