Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տրոլեյբուս
A A
Պաշտոնական

Տրոլեյբուսային հ. 1 և 9 երթուղիները ժամանակավորապես դադարեցնում են սպասարկումը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով, մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ. 1 և 9 երթուղիները ժամանակավորապես դադարեցնում են սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները այլընտրանքային ճանապարհներով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: