
A
A
Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց իր թիկունքում թաքնված անձերին․ Արթուր Հովհաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց թե´ իր թիկունքում թաքնված անձերին, թե´ կիրանցիների հույզերով քողարկված իրական նպատակները:
Իր հետի դաշնակները, Բևեռը, ՀՀԿ-ն ու էլի մի շարք հայտնի անցյալի ուրվականները քիչ էին, հիմա էլ Կանադայի քաղաքացի, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը կանգնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնում և նորից կրկնում քոչարյանասերժական շրջանակների թեզերը ԼՂ-ն լուծարած կառավարության և ԱԺ-ի Հայաստանում գործելու մասին:
Քանի որ այս թեզեր տարածողները 3 կամ 4 անգամից միանգամից ընկալեցին իրենց ասածի ողջ սնանկությունը, հուսամ հոգևոր դասի ներկայացուցչի մոտ կհաջողվի առաջին անգամից և միանգամից:
Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ժողովրդավար երկիր է, որտեղ կա ազատ և արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ խորհրդարան, կառավարություն և երկրի ղեկավար:
Սրան հակադրվող, ժողովրդավարությունն ու ՀՀ ինքնիշխանությունը վտանգող ցանկացած քայլ և միտք, ըստ էության հակապետական և հակաժողովրդական են:
Աստված պահապան բոլորիս: