Բացել լրահոսը Փակել լրահոսը
46299374_2023866527858810_4575112804238884864_n
A A
Պաշտոնական

Մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Տեղեկացնում ենք, որ Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։

Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ