Բացել լրահոսը Փակել լրահոսը
242865cd9de7c7afc1344b208d2af992_1715773699
A A
Հասարակություն

Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետւթյան 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը: Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ ամուսիններ, և նրանք նշված շենքի 2-րդ հարկում բնակվում էին վարձակալական հիմունքներով ու նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ:Անգամ ասում էին, որ նա նրանց նկատմամբ մինչև բռնություն կիրառելը կապել է:

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկասծյալի ինքնությունը, որի մասին նախաքննության շահերից ելնելով ասյ պահին չենք հրապարակում: