Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիոն ռիսկեր և կենտրոնացվածություն՝ ՊՆ գնումների քաղաքականությունում (տեսանյութ)

Հասարակություն
3NJiIltKM_s

Հայաստանի պաշտպանության նախարարության՝ գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կենտրոնացված է, ինչը վկայում է մրցակցության սահմանափակ լինելու մասին և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսօր այս մասին լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի խորհրդական, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագաh Արտակ Մանուկյանը. Թեև նախարարության գնումներում հաղթող են ճանաչվել 359 ընկերություններ, բայց խոշորագույն 10 մատակարարները վերահսկում են գնումների գումարային առումով 48 տոկոսը, իսկ առանց բնական մենաշնորհների 40 տոկոսը: Տնտեսագետի խոսքով՝ եթե պայմանագրի գումարը 20 միլիոնից պակաս է, ապա մրցակցությունն ավելի մեծ է, եթե գումարն ավելի մեծ է, ապա նույն ընկերություններն են:  Ամեն տարի առանձնացվում են մի քանի խոշոր ընկերություններ, որոնց հետ պաշտպանական գերատեսչությունը վերջին տարիներին նախապատվություն է տալիս պայմանագիր կնքել. «Սրանք նույն ֆիրմաներն են, եթե ուսումնասիրենք 2016-ը, նույն ֆիրմաներն են, որևէ տարբերություն չկա»: Այդ տասնյակում են վառելիք մատակարարող «Ֆլեշը», սնունդ մատակարարող «Էլիտ կապիտալը», «Ավանգարդ ՍՊԸ» , - նշել է Արտակ Մանուկյանը: Ըստ բանախոսի՝ ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ այս ընկերությունները չունեն կայք, այնպես էլ թերհայտարարագրման ռիսկեր կան «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագաhը հավելեց, որ ՊՆ մրցույթները հաղթած կազմակերպությունների մոտ ստվերի ռիսկ կա, քանի որ այդ կազմակերպությունները, շահելով խոշոր ծրագրեր, միևնույն է, մեկ աշխատակից են հայտարարագրում.  «Մարդիկ տարեկան կտրվածքով 189 միլիոն դրամի հանդերձանք են կարում, ունեն ընդամենը մեկ աշխատող, այսինքն հազար դրա գումար են վճարում, մեր տեսնակյունից սա խոսում է ռիսկերի մասին»: Ուսումնասիրության արդյունքները ՀԿ-ն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե, որը պետք է համապատասխան ուսումնասիրություն կատարի ու պարզի արդյոք այդ գործընթացներում կան կոռուպցիոն ռիսկեր։