Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼուսավոր Հայաստան կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից, հայտնում են կուսակցությունից։
Սա պատահական ընտրություն չէ։
Երասխը Հայաստանի սահմանն է, դիմադրությունը, ինքնիշխանությունը և ապրելու իրավունքը։
Այսօր Երասխը դարձել է նաև այս իշխանությունների կողմից տապալված ինքնիշխանության խորհրդանիշներից մեկը։
Թեպետ գործող իշխանությունը ամենօրյա ռեժիմով խոսում է ինքնիշխանությունից, իրականությունը ցույց է տալիս հակառակը․ երբ Ադրբեջանը թելադրում է, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ կարելի է կառուցել և ինչ՝ ոչ, դա արդեն ինքնիշխանության ճգնաժամ է։
Երասխի մետալուրգիական գործարանի շուրջ տեղի ունեցածը դրա ամենավառ օրինակներից է․ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տարածքում կառուցվող հայկական գործարանը դարձավ արտաքին ճնշումների և իշխանության անգործության հերթական դեպքը։
Որովհետև ինքնիշխանությունը հայտարարություններով չի չափվում։
Ինքնիշխանությունը պետության կարողությունն է՝ սեփական սահմաններում սեփական որոշումները կայացնելու՝ առանց արտաքին թելադրանքի։
Լուսավոր Հայաստանը իր քարոզարշավը սկսում է հենց այնտեղից, որտեղ ինքնիշխանությունը պետք է ոչ թե հռչակել, այլ պաշտպանել։
Պաշտպանի՛ր ինքնությունդ։
Քվեաթերթիկ՝ 19։