Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գենոմոդիֆիկացված սերմեր Հայաստան չեն ներկրվում. մասնագետ

Հասարակություն
IMG_20171016_181435

Տարբեր հավելումների ու թունաքիմիկատների միջոցով կոմերցիայի, բիզնեսի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Սա ողջ աշխարհի այդ թվում նաև Հայաստանի ֆերմերների միտքը զբաղեցրած  այն  թեման էր, որին անդրադարձավ Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում ցուցադրված ռեժիսոր Ջոն Բեթսի <<Սերմը. չպատմված պատմություն>> ֆիլմը: Նախքան ֆիլմի դիտումը ապագա PR մասնագետ Անի Յազիչյանն արտահայտեց գենոմոդիֆիկացված սննդի օգտագործման վերաբերյալ իր բացասական կարծիքը.  <<Փորձում են որակի հաշվին բարձրացնել քանակը, բայց նմանատիպ սննդի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական բարդ խնդիրների: Իմ կարծիքով պետք չէ քանակի համար խաղալ որակի և մասնավորապես մարդկանց առողջության հետ>>: Ֆիլմի ավարտից հետո Հայաստանի գյուղատնտեսության բարեփոխմանն աջակցող <<Կանաչ արահետ>> հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը նշեց, որ այս պահին գենոմոդիֆիկացված մթերքների հետ կապված սերմերի առումով անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրանք Հայաստան չեն ներկրվում: Քննարկան ընթացքում նաև խոսեց յուրահատուկ ու անհետացող սերմերի տեսակների մասին՝ հորդորելով հավաքագրել դրանք. <<Ղափանի գյուղերից մեկում մշավում է սև ոլոռ, որը կազմում է այդ գյուղի ազգային ճաշատեսակի մի մասը: Պետք է հայտնաբերել նմանատիպ սերմերը  և հավաքել>>:   Հասմիկ Կոշկարյան ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող [caption id="attachment_1573889" align="alignright" width="968"]dav dav[/caption] [caption id="attachment_1573890" align="alignright" width="684"]sdr sdr[/caption] [caption id="attachment_1573891" align="alignright" width="968"]sdr sdr[/caption]