Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այս աղետի լուծումներ առաջարկելու խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Բոլոր քաղաքական ուժերին հրավեր է եղել,  որովհետև մենք հռչակել ենք, որ սա անգույն, բայց բոլոր գույները միասին շարժում է։ Այս մասին քաղաքական ուժերի հետ հանդիպմանը հայտարարել է Բագրատ Սրբազանը։ 

«Այս շարժումը հասել է մի հանգրվանի, որտեղ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ հետևանքների մասին էլ ենք մտածում։ Պատճառը մեկն է՝ գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և էդ պատճառը պետք է լուծվի։ Եվ մենք հստակ դրել ենք նշաձողը՝ մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, բայց պետք է այդ պատճառը լուծվի և այդ խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա։ Ինչ ճանապարհներով․․․ մենք առաջարկել ենք, որ այդ ամեն ինչ պետք է լինի ընկալելի, օրինական, իրավական ճանապարհով։ Չպետք է թույլ տանք, որ նախադեպերը տեղի ունենան մեր պետության մեջ»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ 

«Այդ պատճառը պետք է լուծվի, մենք հստակ դրել ենք նշաձողը, որ այդ պատճառը պետք է լուծվի և այս աղետի լուծումներ առաջարկելու խոչընդոտը պետք է հեռացվի՝ կամ հեռանա, կամ հեռացվի։ Ի՞նչ ճանապարհներով, մենք մեկն առաջարկել ենք առանց լինելու քաղաքական մարդ, բայց այդուհանդերձ ամեն ինչը պետք է լինի ընկալելի, իրավական, օրինական ճանապարհով»,- նշեց Սրբազանը։