A
A
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական արդյունքի՝ կարևորելով հիմնարար սկզբունքներին և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառությունը: