Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոնց ուզում են գծում են․ Կիրանցիներին հանդիպելու է գնացել Գնել Սանոյանը (տեսանյութ)

Կիրանց է գնացել ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փորձել է զրուցել բնակիչների հետ, ներկա է եղել նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Վերջինս գյուղացիներին հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների` ադրբեջանցիները նոր գծվող սահմանից 10 մ հեռավորության վրա են կանգնելու։
Նախարարը NewDay.am կայքի հետ զրույցում ասել է, որ այդ հարցերը դեռ հստակ չեն, ու պետք է երկու կողմն էլ պայմանավորվեն, քանի որ ռելիեֆի հարց էլ կա։ Նրա խոսքով` իրենք մարդկանց հետ խոսում են ու նկարագրում, թե նոր ճանապարհն ինչպես է անցնելու։
 
«Մասնագետները կգան ու կհասկանան։ Ճանապարհը կկառուցենք, ու ինքն իրենով արդեն անվտանգություն կլինի։ Մենք միասին փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարել»,- ասել է Սանոսյանը։
Հարցին, թե ինչու են հիմա գալիս ու հանձնաժողովների համատեղ հանդիպումից ու պայմանավորվածություններից հետո միայն փորձում հասկանալ՝ որ տունն է մնալու ՀՀ տարածքում, որը` ոչ, նախարարն ընդգծել է, որ ինքը շատ լավ գիտի` ինչ է լինելու։