Բացել լրահոսը Փակել լրահոսը
855
A A
Հասարակություն

Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 17-ին այցելել է Կիրանց բնակավայր և հանդիպել գյուղի բնակիչներին։

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների հետևում, կարճ է տևել, մարզպետը հեռացել է առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։ 

Կիրանցի բնակիչները մայիսի 16-ից փակ են պահում  Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։  Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների դեմ։