Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանի հետ։
Հադիպումից հետո Հաջիևն X-ում գրառում է կատարել՝ նախ նշելով, որ բովանդակալից հանդիպում է ունեցել Սալիվանի հետ, ապա շեշտել, որ վերանայել են երկկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, մտքեր փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
At the @WhiteHouse had a very substantive meeting with Jake Sullivan, National Security Advisor of the President of the United States, and we reviewed bilateral cooperation between our countries and prospects of further development of our relations. Also, discussed regional and… pic.twitter.com/ucjuBjyiJW
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) May 17, 2024