Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտ դ՝ Իվուարում հաջողություններ ենք գրանցել

Սպորտ
2092

Կոտ դ՝ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո եւ ըմբշամարտ մարզաձեւերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է. «Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի եւ քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց: Հաջողություն է աթլետիկայից եռացատկում եւ 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես  մասնագետները բարձր են գնահատում»: Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ: