A
A
«Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գորիցայի» դաշտում (տեսանյութ)
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չնայած ավելի լավ հանդես եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, սակայն չկարողացավ հաղթահարել այդ արգելքը: Այսօր մեր թիմը Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում ուժերը չափեց տեղի «Գորիցայի» հետ: Շիրակցիները չնայած առաջինը գոլ բաց թողեցին, սակայն հետո ոչ միայն վերականգնեցին հավասարակշռությունը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: Ցավոք, խաղի վերջում մեր ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին, որի արդյունքում երկու հոգի կարմիր քարտ ստացան եւ սլովենացիները կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 2:2: Այդպիսով, «Շիրակը» պարտվեց 2:4 ընհանուր հաշվով եւ նույնպես դուրս մնաց պայքարից: