Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը կքննի ապրիլի 25-ին

Քաղաքականություն
KONGRES-HJK

Ապրիլի 25-ին ժամը 10:00-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով կսկսի քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով ներկայացվել է պահանջ՝ անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։ ՍԴ-ն դաշինքն իր դիմումը մուտքագրել է ապրիլի 14-ին, եւ Բարձր ատյանը այն պետք է քննի 15 օրվա ընթացքում ու որոշում կայացնի մինչեւ ապրիլի 29-ը։ Նշենք, որ ԿԸՀ-ն  մերժել էր  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դաշինքի դիմումը։ Ի դեպ, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ՍԴ-ն վարույթ չընդուներ, ապա 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենար ապրիլի 27-ին: Այս դեպքում ԱԺ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: