Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային փոքրամասնություններն իշխանությունների հետ են աշխատում» (տեսանյութ)

Քաղաքականություն
asori

Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւան   համոզված է՝ ազգային փոքրամասնություններից  ընտրված պատգամավորները չեն կարող  խորհրդարանում որեւէ հարց լուծել:  «Կապ չունի, որ իշխող կուսակցությունն են ներկայացնում, գուցե ճիշտ կամ ընդդիմադիր բաներ ասեն, բայց դա չի կարող լինել որոշիչ: Հենց դրա համար էլ որպես օրինաչափություն, միշտ էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները իշխանությունների հետ են աշխատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ասորական համայնքի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ Ընտրական օրենսգիրքը շատ բարեփոխումների պետք է ենթարկվի, եւ հույս ունի, որ  ընտրված պատգամավորները կնախաձեռնեն դա:  Ասորական համայնքն, ըստ նրա, քաղաքական խնդիրներ չունի  իշխանության,  կառավարության հետ: Նրանց խնդիրը մշակութային եւ կրթական հարցերն են: Այսօր ասորիների խնդիրը այն է, որ դասագրքեր չկան, ուսուցիչները քիչ են:  Անահիտ Խոսրոեւան հույս ունի, որ այդ կարգի խնդիրները ԱԺ-ում լուծում կստանան:  Նա կարծում է, որ ընտրված 4 պատգամավորները  պետք է ներկայացնեն ոչ թե 4 ազգերի խնդիրները, որոնք կան Հայաստանում որպես ազգային փոքրամասնություն, այլ նաեւ բոլոր 11  ազգերի խնդիրները: