Ինչ հարցեր կբարձրացնեն ազգային փոքրամասնություններն ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստվում են զբաղվել ամենատարբեր հարցերով. այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ կներկայացնենք ու կբարձրացնենք մեր համայնքին հուզող հարցեր, կրթության, մշակույթի, անձի իրավունքների պաշտպանության և կենցաղային հարցեր: Մենք ունենք գյուղեր, որտեղ հիմա ջուր չկա և կենցաղային մի շարք օբյեկտներ չկան»,- նշեց նա: «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն իր հերթին ասաց, որ պատրաստվում է ԱԺ-ում հոգալ Էթնիկ մշակութային խնդիրների մասին և որպես ՀՀ լիարժեք քաղաքացի՝ մասնակցել մյուս բոլոր քննարկվող օրենքներին: «Մենք մինչև պատգամավորներ լինելը աշխատել ենք կառավարության հետ երկար տարիներ և կարողացել ենք որոշ կրթամշակութային հարցեր լուծել: Մեզ հարց են տալիս՝ պետք էր ԱԺ-ում ներկայացուցիչ ունենալ, նո՞ր այդ հարցերը լուծել։ Այո, ԱԺ-ում կարծում եմ մենք կարող ենք ավելի շուտ և թափանցիկ հարցերը հասանելի դարձնել»,- շեշտեց նա: