Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռանկարներ»-ը Հայաստանը ներկայացրեց Եվրոպայում

Հասարակություն
picasso

Պաբլո Պիկասոյի քանդակներն ու նկարները կարող են տեղափոխվել Հայաստան  Բրյուսելում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոնների ղեկավարների և արվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների  հետ: Արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը  հրավիրվում է մասնակցելու  նաև «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Կոմիսար Նավրաչիչն իր խոսքում նշեց,  որ Եվրոպայի ամենահզոր ներուժը ՝ մշակույթն է և այն  պետք է դրվի Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմքում: Այս մոտեցումը կյանքի կոչելու համար կարևոր է լսել հզոր փառատոների  գեղարվեստական ղեկավարների  կրեատիվ մոտեցումները և առաջարկները:Փառատոների գործունեությունը երկրների կյանքում բերում է կայունություն, փոխըմբռնում, տնտեսական առաջընթաց, կրթության և կյանքի որակի աճ: Առանձնահատուկ ծանրակշիռ է փառատոնների դիվանագիտական առաքելությունն ու տուրիզմը զարգացնելու անսպառ կարողությունը: Եվրակոմիսարի կլոր սեղանին ներկա էին Էդինբուրգի 70-ամյա  փառատոնի  գործադիր տնօրեն Յոհաննա Բեյքերը, Լյուբլիանայի 65-րդ փառատոնի և Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բռլեքը, Բրյուսելի Բոզար արվեստների պալատի գլխավոր տնօրեն Փոլ Դյուջաղդենը, «Ստեղծարար Եվրոպա» դրամաշնորհային ծրագրի ղեկավարներից տիկին Բարբարա Գեսլերը և մեկ  այլ տասնյակ կարևոր դերակատարում  ունեցող  գործիչներ : Հայաստանը, չլինելով Եվրամիության անդամ երկիր, «Հեռանկարներ» փառատոնի շնորհիվ  իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում, նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ երկրների հետ: Փառատոնի   գործունեությունը Հայաստանը դարձրեց երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում: Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին   մի  շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և  դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին: Բրյուսելում քննարկվեց նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի տեղափոխման հնարավորությունը` Հայաստան: Նշենք, որ 2015թ. փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրակոմիսար Նավրաչիչը հղել էր շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված էր «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի  առաջատար  փառատոներից մեկն է, ուր  Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա»։ 2008թ.-ից փառատոնն անցկացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայություն