Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնել է հայերենի քննությունը (տեսանյութ)

Հասարակություն
sergo-1

«Հայոց լեզուն այսօր այդքան էլ պաշտպանված չէ, որովհետև օրենքը համապատասխան դրույթներ չունի»,-կարծում է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով՝ Մայրենի լեզվի պաշտպանության համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որի փաթեթը վաղուց կա: «Հրապարակային գրվածքների դեպքում պետք է ոչ թե միանգամից տուգանել, այլ մտցնել նախազգուշացման մեխանիզմ: Բացի սա, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը սահմանում է, որ եթե կան լեզվին առնչվող խախտումներ, ապա պետք է պատասխանատվության կանչել, բայց պատասխանատվության կանչելու որևէ հոդված չկա օրենքում»,-նշեց պարոն Երիցյանը՝ հավելելով, որ վաղուց ժամանակն է նաև ստեղծել հայերենի բարձրագույն խորհուրդ: Ըստ Երիցյանի՝ հեռուստաեթերից հաճախ է հնչում օտար լեզու և ոչ գրական հայերեն. «Հատկապես սերիալներում բարդ վիճակ է: Մեր սերիալ ստեղծողներին թվում է, թե որքան փողոցային լեզվով խոսեն սերիալում, այնքան ավելի շահեկան կլինի իրենց հերոսը: Այս պարագայում մենք մեկ մեխանիզմ ունենք՝ դիտարկումներ ենք անում, ուղարկում դրանք հեռուստատեսություններին և հրավիրում քննարկման, բայց վերջիններս ոչ միշտ են հաճույքով ընդունում դա»: Սերգո Երիցյանն անդրադարձավ նաև պատգամավորների՝ հայերեն լեզվի քննությանը՝ նշելով, թե լուրջ ուսումնասիրություն պետք է անեն ապագա խորհրդարանում: Նրա խոսքով՝ պատգամավորներից երկուսն են հանձնել քննությունը, ովքեր ոչ հայկական կրթություն ունեին: Մեկի անունը չի հիշում, իսկ մյուսը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Պարոն Երիցյանը չի կարծում, թե մեր խորհրդարանի լեզուն սարսափելի է. «Այն, ինչ հնչում է ԱԺ ամբիոնից, հավասարակշիռ է՝  նաև դատելով, թե այլ երկրների խորհրդարանում ինչ բառապաշարով են խոսում: Մեր պատգամավորները իրենց բառապաշարը հիմնականում լրագրողների հետ հարցազրույցներում են դրսևորում»: