Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որքան վիճակը վատանում է, ավելի մեծ կրքով են սիրում իշխանություններին» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan

«Ցույց տվեք ինձ Հայաստանում մի քաղաքական ուժ, որը գաղափարական առումով տարբերվում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Մեր ցավն այն է, որ չկա գաղափար: Այսպիսի մի արհեստական բան են մտցրել՝ արևմտամետ և ռուսամետ կուսակցություններ: Բայց ես կարծում եմ, որ արևմտամետ կուսակցության նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել եվրոպական երկիր, ոչ թե մի տիրոջից ուրիշ տեր փնտրել: Իրականում պայքարը կոռուպցիայի լծակներին տիրանալու համար է գնում»,-ասաց նա՝ հավելելով, որ խայտառակություն է գնալ ընտրությունների՝ ունենալով քաղբանտարկյալներ: Նախկին «ժառանգական» Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում ընտրությունները սահել են դեպի միջնադար. «Սկսած ընտրությունների համար վճարվող և ծախսվող գումարից, որը հասնում է մինչև 200 հազար դոլար, վերջացրած համամասնական և մեծամասնական ցուցակներով: Չենք կարող չփաստել, որ հետընթաց ենք ապրել»,- ասաց նա՝ հավելելով, որ ամորֆ հասարակության մեջ գաղափարական ուժեր չեն կարող լինել: Ըստ Վարդան Խաչատրյանի՝ Հայաստանում որքան վիճակը վատանում է, այնքան ավելի մեծ կրքով է հասարակությունը սիրում իշխանություններին: Ավելին՝ տեսանյութով