Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծուռը հացադուլ է սկսել

Հասարակություն
ashot-Petrosyan

Ի աջակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ այսօրվանից հացադուլ է սկսել նաեւ «Սասնա ծռեր » խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ ՊՊԾ գնդի գրավման օրերին Աշոտ Պետրոսյանը աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել։ Այդ օրվանից նա գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց »ՔԿՀ-ում։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր Աշոտ Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։