Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ին պետական ծառայողները կստանան նոր բնակարաններ

Հասարակություն
unnamed-32-2

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի տարածք, շրջել բնակարաններում և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: Վերը նշված հասցեում կառուցված շենքերի բնակարանները, որոնք նախատեսված են պետական համակարգի աշխատողների համար` համաձայն կառավարության համապատասխան որոշման, բնակիչներին պետք է հանձնվեն սույն թվականի մարտի 1-ին: unnamed-31 Հանձնման-ընդունման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելու նպատակով Ն. Սարգսյանը կառուցապատող «Միկշին» ընկերության ղեկավարի հետ զրուցել է բնակարանների, դրանց ներքին և արտաքին հարդարման աշխատանքների որակի և շահագործման հանձնելու ժամկետների մասին: unnamed-30 Ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահեցրել է Կոմիտեի նախագահին, որ այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 90%-ից ավելին և բնակարանները պատրաստ են հանձնման, որը կիրականացվի նախատեսված ժամկետներում: Կատարված աշխատանքները դրական են գնահատվել Կոմիտեի նախագահի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից: unnamed-29 Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել էր պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը