Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վորլդ Վիժնի անունից խոստացել են վճարել կոմունալ վարձերը

Հասարակություն
699e25b6d52e0334d2b43ff4fcc425ce

Անհայտ անձինք Վորլդ Վիժնի անունից Երևանի մի քանի բնակիչների խոստացել են վճարել կոմունալ վարձերը Նախորդ ամսվա ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ազգային գրասենյակ ահազանգել են բնակիչներ Արաբկիր ու Աջափնյակ համայնքներից: Ահազանգողները տեղեկացրել են, որ իրենց տուն են այցելել անծանոթ անձինք, ներկայացել են որպես Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցներ և խոստացել են, որ Վորլդ Վիժն կազմակերպությունը կվճարի իրենց կոմունալ վճարները` այդպիսով իսկ անհիմն հուսադրելով և անհանգստություն պատճառելով բնակիչներին: Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք չի ունեցել և այժմ ևս չունի նման ծրագիր, որի շրջանակներում դրամական օգնություն է տրամադրում բնակիչներին: Ավելին` Վորլդ Վիժնի աշխատակիցները միշտ այցելություններ են կատարում իրենց անձը հաստատող աշխատանքային անվանաքարտերով` նախապես տեղեկացնելով այցելության մասին: Խորապես անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակով` Վորլդ Վիժն Հայաստանը հաղորդում է տվել տեղի ունեցած զանգերի մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մալաթիայի բաժիններ: ____ Վորլդ Վիժն Հայաստանի մասին Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: Վորլդ Վիժնը գործում է Հայաստանի 6 մարզերում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։ Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստանի Հաղորդակցության բաժին՝ 095005464 հեռախոսահամարով: