Ռուս սահմանապահները զրկել են եզդիական գյուղը խմելու ջրից
Եզդիների ազգային կոմիտեն ահազանգ է հնչեցնում, որը ներկայացնում ենք ստորև. Արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի միակ սահմանամերձ Թլիկ եզդիական գյուղի բնակիչները զրկվել են խմելաջրից: Եզդիական Թլիկ գյուղը , որը որպես խմելաջուր է օգտագործում Հայաստանի և Թուրքիայի միջեւ հոսող Ախուրյան գետի ջուրը ,արդեն մեկ ամիս է պոմպի անսարքության պատճառով չունի խմելաջուր: Խնդրի վերացման համար գյուղի բնակիչները դիմել են մասնագետի օգնությանը , սակայն մեկ ամսից ավել է, ինչ ռուսական սահամմանապահները արգելում են էլեկտրոմասնագետներին մտնել Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպակայան ՝ պահանջելով մուտքի արտոնագիր ,որը միայն տրվում է գյուղի բնակիչներին: Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչները պնդում էին ,որ խնդրի չլուծման դեպքում պատրաստվում են փակել Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Եզդիների ազգային կոմիտե