«Անալիտիկ»-ի տնօրենի հարցում գրավ կկիրառվի՞ (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց 8 ամիս շարունակ կալանքի տակ գտնվող «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը։ Դատավարության հենց սկզբում Անի Հովհաննիսյանը նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն անհիմն է։ Նրա խոսքերով՝ այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ ՎՏԲ բանկի մասին նյութեր է հրապարակել կայքում։ Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ խոշոր չափերի շորթում կատարելու հոդվածով։ Նա մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 000 դրամ, իսկ ՎՏԲ բանկից 1 մլն դրամ գումար վերցնելու մեջ։ Այսօր Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, իսկ եթե դատարանը բավարարի այդ միջնորդությունը, ապա կիրառել գրավ՝ գումարի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը: Նիստը կշարունակվի փետրվարի 16-ին: