Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակվել են ձյան մեջ

Հասարակություն
1bd3ae0d29bea25cb9e76e9f0f6ad8ed

Հունվարի 28-ին, ժամը 14.45-ին տեղեկություն է ստացվել, որ Ալափարս-Ֆանտան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ (ավտոմեքենայում հղի կին կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ-7 ավտոճանապարհի Ալափարս-Չարենցավան հատվածի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա ( 50 ուղևոր): *** Հունվարի 28-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ռադիոկայմի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2114» մակնիշի 38 DD 800 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Զ.)։ *** Հունվարի 28-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Mondeo» մակնիշի 35 AL 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., 1 ուղևոր): *** Հունվարի 28-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 LS 550 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.)։   ԱԻՆ