Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիգիենայի նորմերի և այլ խախտումներ՝ հացի շուկայում

Հասարակություն
sapc-2

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում: Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը: Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն: unnamed Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:   Կասեցումներ  

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ, գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ, գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Հակոբ Գևորգյան Վայոց ձորի մարզ, ք. Վայք Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ, գ. Արամուս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ, ք. Գյումրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ, ք. Մեղրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ, գ. Այնթապ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ, ք. Չարենցավան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Միքայել  Մխիթարյան Շիրակի մարզ, ք. Գյումրի Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ, ք. Սիսիան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ, ք. Վեդի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ, ք. Տաշիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ, ք. Արմավիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ, ք. Վանաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
  Փաստաթղթային անհամապատասխանություններ  
Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
«Ջոն և Միլենա» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Նորք-7» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
  «Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը: Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի  827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից: ՍԱՊԾ