Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Հասարակություն
tri-pozharnyh-pomogaldi-v-likvidacii-dtp-v-trosnyanskom-raoyne-11401

Կրասնոդարի մարզի Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ 5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։