Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողին պիտանի ճանաչելու որոշումը կվիճարկվի վարչական դատարանում. ՀՔԱՎ

Հասարակություն
zinvor

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վիճարկել է առողջական խնդիրներ ունեցող զինծառայող Ռազմիկ Պետրոսյանին զինծառայության համար պիտանի ճանաչելու մասին՝ ՀՀ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2016 թ. մարտի 3-ի նիստի որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Հանձնաժողովն արձանագրել էր, որ զինվորական ստանդարտ կոշիկ կրելու աննշան խանգարման առկայությամբ զինծառայողը չի կարող կրել դրանք, և բացառության կարգով կթույլատրվի կրել ոչ ստանդարտ կոշիկներ: Ինչը, սակայն, չի բխում որևէ իրավական ակտից. զինվորական կոշիկներ կրելը կամ հնարավոր է, կամ՝ ոչ, իսկ երկրորդ դեպքում՝ զինակոչիկը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայությանը: Ռազմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ Վարչական դատարանը պատշաճ չի ուսումնասիրել և դրա վերաբերյալ անհիմն եզրահանգումներ կատարելով, 2016թ. հոկտեմբերի 7-ին մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը: Հատկանշական է, որ հիշյալ որոշմամբ՝ դատարանը վիճարկվող ակտը  վարչական ակտ չի համարել: Վարչական դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ 2016 թ. դեկտեմբերի 1-ի իր որոշմամբ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը  դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Վարչական դատարանը սխալ է կիրառել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթները, իսկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները բավարար են բողոքը բավարարելու համար: Ավելին՝ այստեղ