Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյանը ԻԻՀ դեսպանատանը գրառում է թողել

Քաղաքականություն
gagik-harutyunyan

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն այսօր այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝  հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին: Գ. Հարությունյանը, ով ժամանակին որպես ՀՀ փոխնախագահ ղեկավարել է հայ-իրանական կապերի զարգացման միջպետական հանձնաժողովը,  պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել  պարոն  Ռաֆսանջանիի հետ, շատ բարձր է գնահատում նրա դերը հայ-իրանական հարաբերությունների սկզբնավորման ու ամրապնդման գործում: Դեսպանատան հուշամատյանում   պարոն Հարությունյանը թողեց հետեւյալ գրառումը. « Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում պետական իմաստուն գործիչ, մեծահարգ  պարոն Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ, ում հետ պատիվ եմ ունեցել  բազմաթիվ անգամ  հանդիպել՝  դնելով մեր երկրների  բարեկամական կապերի հաստատման ու զարգացման հիմնաքարերը»:   ՍԴ մամուլի ծառայություն