Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսում նշել է Արցախի անկախության 25 ամյակը

Քաղաքականություն
15391518_10153937333941898_1747716821006772127_o

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հետ Կոնգրեսում հյուրընկալել է Արցախի անկախության ամենամյա տոնակատարությունն` ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայացուցչության, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին: Նախորդ երեկո կայացած միջոցառումը խորագրված էր «Արցախի փառաբանումն՝ իբրև ամերիկյան պատմություն. ազատության հաղթանակն ընդդեմ ճնշման»՝ նվիրված վերջինիս անկախության 25-ամյակին: Ամերիկայի հայկական համագումարի հանրային կապերի աշխատակիցը և  Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփայերը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) Կոնգրեսի Հայկական հարցերով  հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), և Ջեքի Սփայերը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ինչպես նաև փոխնախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ներկա էին միջոցառմանը և խոսեցին Արցախի անկախության մասին: Նրանք կարևորեցին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների և փոխնախագահների հղած նամակը: «Այս պատմական օրը շրջադարձային է Արցախի՝ իր ինքնորոշման իրավունքի և ազատության պաշտպանության համար պայքարում», - նախագահ Սահակյանին էին հայտնել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները և փոխնախագահները: Նամակում նաև ընդգծված էր Լեռնային Ղարաբաղի հանձնառությունն «ամրապնդելու ժողովրդավարական կառավարումն ու օրենքի գերակայությունը»՝ չնայած Ադրբեջանի կողմից տարածվող շարունակական բռնությունների և սպառնալիքների: Իր ելույթի ընթացքում Ֆրենք Փալոնը հիշեց Արցախում նախագահական ընտրությունները, որտեղ նա որպես դիտորդ էր հանդես եկել. նա ականատես է եղել իր երբևէ տեսած «ամենաազատ և արդար ընտրություններին»: Այդ ժամանակ Ֆրենք Փալոնը խոստացել է, որ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կլինի առավել ուժեղ և ակտիվ քան երբևէ, որպեսզի Ղարաբաղին առաջնահերթություն տրվի նոր Վարչակազմում և Պետդեպարտամենտում: Ամերիկայի հայկական համագումարի ծրագրի ղեկավար Ժոզեֆ Փիաթը և  Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականններ Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), նաև ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ջոն Էվանսը Կոնգրեսի տոնակատարության ընթացքում ևս ելույթ ունեցան Արցախի ազատության վերաբերյալ, ինչպես նաև հույս հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ, որն Արցախին ներառում է բանակցային սեղանի շուրջ: Ամբողջական հոդվածն՝ այստեղ