Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Հասարակություն

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ավտովթարի արդյունքում մահացել երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Մեր տեղեկություններով դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա, երբ երգիչների խումբը վերադառնում էր Մարտունի քաղաքում տեղի ունեցած համերգից:

BMW մակնիշի ավտոմեքենան, որ վարել է Վարդուհի Վարդանյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարդուհի Վարդանյանը մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Երեւան:

«Ա1+»-ը խորին ցավակցություն է հայտնում երգչուհու հարազատներին ու մտերիմներին: