Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արթուր Սարգսյանը ընտրություններին մասնակցելու է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին' անկախ նրանից որ դատարանը կրկին տնային կալանք է կիրառել որպես խափանման միջոց։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ դատարանը ոչ թե իր իրավունքն է սահմանափակել, այլ իր ընտրողների կամքը։ Նա նշեց, որ այսօր է արտահայտվում, քանի որ նախորդ նիստին դատարանը հնարավորություն չի տվել։ 

«Միգուցե վախենում եք ինձանից, կարիք չկա, դուք վախենում եք իմ ճշմարիտ խոսքից»-ասաց նա:

Արթուր Սարգսյանը  մեղադրվում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով։ Դատական նիստն այս պահին շարունակվում է։