Հանքարդյունաբերության ապագան՝ պատասխանատու զարգացման համատեքստում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում մեկնարկել է Mining Armenia Forum 2026-ը՝ հանքարդյունաբերության ոլորտի միջազգային ֆորումը։ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո հոկտեմբերի 16-ին և 17-ին ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչները քննարկելու են ներդրումների, նոր տեխնոլոգիաների և կայուն զարգացման հնարավորությունները։ Ֆորումին մասնակցում են շուրջ 50 խոսնակներ՝ ավելի քան 15 երկրից։
Քննարկումների օրակարգում են հանքարդյունաբերության ֆինանսավորումը, ներդրումային հեռանկարները, միջազգային շուկայի միտումներն ու բնապահպանական պատասխանատվությունը։ Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։
Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։