Բացահայտվել է 153 հանցագործություն
Աջակցիր «Ա1+»-ինԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
20 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման:
Բացահայտվել է խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, գրավառուին վնաս պատճառելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դեպքեր։