Բացել լրահոսը Փակել լրահոսը
50%discount_1200x630
A A
Բիզնես

Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով

Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց ունեցող* Ucom-ը գարնանային տոներին ընդառաջ ներկայացնում է իր լավագույն Unity առաջարկներն առավել շահավետ պայմաններով՝ բաժանորդներին տրամադրելով նոր հնարավորություններ տան ինտերնետի, հեռուստատեսության և բջջային ծառայությունների միասնական փաթեթից օգտվելու համար։

Մարտ ամիսը Ucom-ում մեկնարկում է հատուկ առաջարկներով՝ նախատեսված ինչպես առցանց, այնպես էլ սպասարկման գրասենյակներում միացող բաժանորդների համար։ Մարտի 1-ից սկսած՝ ցանկացած Unity սակագնային պլանին առցանց բաժանորդագրվելու դեպքում հաճախորդները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է Unity բոլոր սակագնային պլանների համար և հնարավորություն է տալիս օգտվել տան ինտերնետից, հեռուստատեսությունից և բջջային ծառայություններից առավել շահավետ պայմաններով։ Առաջարկը գործում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

Բացի այդ, մարտի 8-ից սկսած՝ Ucom-ի բոլոր սպասարկման գրասենյակներում Unity սակագնային պլաններին միանալու դեպքում հաճախորդները կստանան 2 ամիս 50% զեղչով օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է մինչև ապրիլի 7-ը ներառյալ։

«Մենք կարևորում ենք բաժանորդների հարմարավետությունն ու ժամանակակից ծառայություններից օգտվելու հասանելիությունը։ Այդ նպատակով մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցն ու ծառայությունների առաջարկները, որպեսզի ապահովենք ամբողջական և կայուն կապի ու ժամանցի փորձառություն` մեկ միասնական թվային էկոհամակարգում», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գարունը լավագույն ժամանակն է նոր հնարավորությունների համար՝ ընտրեք Unity, օգտվեք Ucom-ի գարնանային հատուկ առաջարկներից։