Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։
 
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
 
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարն ընդգծել է աշխատանքների պատշաճ իրականացման և ժամկետների պահպանման անհրաժեշտությունը: