Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը Իրանին մեղադրել է «ահաբեկչական ակտի» մեջ և զինված ուժերը բերել թիվ մեկ մարտական վիճակի

Չնայած Իրանի պաշտոնական հերքմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ  Իրանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մեջ՝ տեղի ունեցածը որակելով որպես «ահաբեկչություն»։

 Ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրանական կողմի թիրախում եղել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի և ադրբեջանական պետության դեմ։ Իրանական պետությունը անօդաչու թռչող սարքերից կրակ է բացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է այս «տգեղ արարքը»։

 Նա նաեւ հայտարարել է ուժային բոլոր կառույցները բարձրագույն պատրաստվածության վիճակի բերելու մասին։ «Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և հատուկ նշանակության մյուս բոլոր ստորաբաժանումները, բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության մակարդակի և պետք է պատրաստ լինեն իրականացնելու ցանկացած գործողություն»,- նշել է նա։

 Ալիեւը նաեւ ասել է,որ Իրանը թող չմոռանա,որ իրենք վերացրել են Հայաստանի կողմից "օկուպացիան"։