Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հանձնարարականը՝ առողջապահության նախարարին

Քաղաքականություն
hospital

Վարչապետն այսօր հանձնարարեց Առողջապահության նախարարությանը երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն.«Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման եւ շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ուսումնասիրություն անել, իրավական կարգավորումների վերլուծություն եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»։ Վարչապետն անդրադարձավ նաեւ բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին: Նա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարեց քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները. «Շատ կարեւոր է բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացումը: Հանձնարարում եմ եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: Գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»: