Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ-ի գործը` հակամարտության հարցերում

Քաղաքականություն
naxagah

Մարդու իրավունքներն ամենաբարձրն են ցանկացած պահանջից,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Եվրոպայի խորհրդի  Նախարարների կոմիտեի նախագահ, Բուլղարիայի ԱԳ  նախարար Դանիել Միտովը , երբ նրան հարց տրվեց սառեցված հակամարտությունների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ բորբոքվում են :Եվրոպայի  Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի ներկայացուցիչ Մաթյու Մերիթխելը   հարց տվեց, արդյոք նա կարող է վստահեցնել, թե միջոցներ կձեռնարկի այդ հակամարտությունների կարգավորման համար: Դանիել Միտովը  հիշեցրեց`  հակամարտությունների կարգավորումը ԵԽ մանդատը չէ, ուստի կառույցի աջակցությունն  այդ հարցերում այն է, որ չոտնահարվի ՄԻ եվրոպական կոնվենցիան  հակամարտության գոտում :  Բոլորը, ովքեր ապրում են Եվրոպայում, կօգտվեն   ԵԽ այն պաշտպանությունից, որ  բխում է այդ փաստաթղթից,- վստահեցրեց նա: Վերջինիս հարց տալու համար հերթագրվել էին  նաեւ ադրբեջանցի պատվիրակները, սակայն նրանց հերթը չհասավ : Ի դեպ,  ԵԽ գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդը Վրաստանի վարչապետի հետ բրիֆինգի ժամանակ, պատասխանելով  ԼՂ հակամարտության  վերաբերյալ հարցին, ասել է, որ գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում է , ուստի իրենք ձեռնպահ են են մնում  դիրքորոշում արտահայտելուց: