Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոիստները մեկնել են Հունաստան եւ Թուրքիա

Սպորտ
sport-judo-31.03

Ձյուդոյի Հայաստանի հավաքականներն առաջիկա օրերին կմասնակցեն տարբեր միջազգային մրցաշարերի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մեր մեծահասակ ձյուդոիստները հանդես կգան Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային Գրան պրիին: Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանդ Կարապետյանը (66 կգ քաշային կարգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ): Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Հաղթողը կստանան 3000 դոլար պարգեւ, 2-րդ տեղը՝ 2000, 3-րդ՝ 1000-ական: Մեր ձյուդոիստները տատամի կմտնեն ապրիլի 1-ին եւ 2-ին: Հայաստանի երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Աթենքում, ապրիլի 1-4-ը: Այդ մրցումներում մենք հանդես կգանք յոթ մարզիկով՝ Շահեն Աբաղյան, Էրիկ Հովհաննիսյան (50 կգ), Տիգրան Բադալյան (60 կգ), Վարդան Գրիգորյան, Հարություն Դերմիշյան (66 կգ), Հարություն Առաքելյան (73 կգ) եւ Դավիթ Նալբանդյան (81 կգ):