A
A
Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։
1lurer-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները:
«Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց որոնց մեջ եղել են 8 շներ»,-հայտնում են ՆԳՆ-ից: