Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազատություն-Բագրատյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Ազատություն» կուսակցությունն ԱԺ ընտրություններում կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում է կայացրել Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։

Հանրապետական վարչությունը նաև որոշում է կայացրել ապրիլի 19-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար։